ՀԱՊԿ պետությունները կստեղծեն անվտանգության համակարգ, որն ի վիճակի կլինի պատասխանելու ՆԱՏՕ-ի գործողություններին, սակայն իրենք Դաշինքը թշնամի չեն համարում, հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: 

«Մենք չպետք է պատասխանենք նման սադրիչ գործողություններին, սակայն պետք է ստեղծենք անվտանգության այնպիսի համակարգ, որը կկարողանա մեզ պաշտպանել ցանկացած չմտածված, արկածախնդրային գործողություններից, այդ թվում նաեւ՝ ՆԱՏՕ-ի», - ասել է Բորդյուժան՝ «Վեստի 24»-ի եթերում պատասխանելով հարցին՝ արդյոք ՀԱՊԿ-ը կարձագանքի Դաշինքի ընդլայնված ներկայությանը կազմակերպության պետությունների սահմանների մոտ:  Ռուսաստանի սահմանի մոտ իր ներկայությունն ընդլայնելու ՆԱՏՕ-ի որոշումը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն անվանել է ոչ արդյունավետ քայլ:  
«Դրանք վախեցնող քայլե՞ր են: Սակայն դրանք ոչ մի ազդեցություն չունեն», - ասել է նա: ՀԱՊԿ-ը ՆԱՏՕ-ի հետ ռազմական  հակամարտության հնարավորություն չի դիտարկում: «Մինչեւ վերջերս մենք ՆԱՏՕ-ին որպես գործընկեր ենք դիտարկել», - հավելել է Բորդյուժան:

«Ուկրաինան ցույց տվեց, թե ինչու չկայացան «ՀԱՊԿ-ՆԱՏՕ» ձեւաչափի կապերը եւ փոխգործակցությունը: Քաղաքական  այլ պատճառներ կային: Պետք էր այնպես անել, որպեսզի Ռուսաստանի կողքին լարվածության օջախ հայտնվեր: Եվ, ի դեպ, այդ հարցում վերջին դերը չխաղացին ՆԱՏՕ-ի անդամ պետությունների նեկայացուցիչները», - հայտարաել է Բորդյուժան:

Ուկրաինայի՝ արտադաշինքային կարգավիճակից հրաժարվելը Բորդյուժան անվանել է  «եւս մեկ քայլ՝ գլոբալ առճակատման ճանապարհին»: Ուկրաինային շատ անգամ են առաջարկել ՀԱՊԿ մուտք գործել, եւ կազմակերպությունը մինչ այժմ   պատրաստ է համագործակցել Կիեւի հետ: Մասնավորապես, հրավիրել ենք  համագործակցելու տեղեկատվական անվտանգության, թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարելու ոլորտներում:
«Կցանկանան, կաշխատենք, ոչ՝ մենք շատ հարցեր ունենք, որոնք բավական հաջող լուծում ենք», - պարզաբանել է Բորդյուժան: