Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հայտարարել է, որ Եվրահանձնաժողովի  կողմից ԵՄ-ի հետ Վրաստանի ասոցացման մասին պայմանագրի վավերացման ժամանակ Ստրասբուրգ է մեկնել, քանի որ այնտեղ հրավիրել էին Միխայիլ Սահակաշվիլիին։ Վրաստանի գործող նախագահը չէր կարող հանդուրժել, որ հանդիսությունն ընդուներ պետության նախկին ղեկավարը։

«Ես պետք է գնայի այնտեղ՝ անհասկանալի իրավիճակից խուսափելու համար, եւ այն բանի, որ համաձայնագրի վավերացումը չընդուներ պետության նախկին ղեկավարը», - Մարգվելաշվիլիի խոսքերն է փոխանցում «Նովոստի-Գռուզիան»։

Նա պատմել է, որ համաձայնագրի վավերացումից քիչ ժամանակ առաջ, երբ ինքը Վրաստան է վերադարձել արտասահմանյան այցից, իմացել է, որ երկրի առաջին դեմքերը չեն գնում Ստրասբուրգ։ «Իրավիճակկն անհեթեթ կլիներ, եթե Ստրասբուրգում միայն նախկին նախագահը գտնվեր։ Ես իմ պարտքը համարեցի մեկնելը եւ այնտեղ լինելը», — հայտարարել է Մարգվելաշվիլին։

Եվրամիության հետ Վրաստանի ասոցացման համաձայնագիրը Բրյուսելում ստորագրվել էր հունիսի 27-ին։Եվրահանձնաժողովը դեկտեմբերի 18-ի լիագումար նիստում վավերացրել էր այն։ Վավերացմանը ներկա էին Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին, արտգործնախարար Թամարա Բերուչաշվիլին, պատգամավորներ Թեդո Ջափարիձեն եւ Վիկտոր Դոլիձեն։ Ներկա էր նաեւ նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին, որին ԵԺԿ-ն էր հրավիրել։