Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին ՌԴ նախագահ Վլադիմիր  Պուտինի հետ «ռացիոնալ հարաբերություններ» է ակնկալում:

«Պուտինն այն մարդն է, որի հետ, հուսով եմ, ինչ-որ փուլի ռացիոնալ հարաբերություններ կհասատվեն:  Մինչ դրանց հաստատվելը, չեմ ցանկանում  փչացնել հարաբերությունները՝ ավելորդ բան խոսելով  եւ չափից դուրս սիրաշահելով», - դեկտեմբերի 26-ի երեկոյան հայտարարել է Մարգվելաշվիլին՝ վրացական «Իմեդի» հեռաուստաընկերության եթերում:

Վրաստանի նախագահը Ռուսաստանի քաղաքականությունն անվանել է «թշնամական եւ ագրեսիվ» եւ նշել, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ, եթե երկխոսությունը որոշակի հարցերի մասին ընթանա:

«Այսօր ՌԴ-ի հետ հարաբերությունների երկու ձեւաչափ կա։ Մեկը ժնեւյան բանակցություններն են, մյուսը՝ Աբաշիձեի եւ Կարասինի երկխոսությունը։ Եվ այս ձեւաչափերով քննարկվում են որոշակի հարցեր։  Նախագահների հանդիպումը պետք է վերաբերի այս թեմաներից վեր կանգնած հարցերին, որոնք մեծաթիվ են՝ տարածքային ամբողջականություն, հարկադիր վերաբնակեցվածների խնդիրներ եւ այլն»,- հայտարարել է  Մարգվելաշվիլին։