Իջեւանի Պառավաքար գյուղի ճանապարհին, դեկտեմբերի 25-ին, ժամը 16.00-ի սահմաններում, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 5-ամյա տղային:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարորդը տղային տեղափոխել է հիվանդանոց եւ ներկայացել ոստիկանության Իջեւանի բաժին:
Կատարվում է քննություն: