Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլի շատ վտանգավոր է համարել Վրաստանի ներգրավումն ուկրաինական հակամարտությունում:
«Իմ վերաբերմունքը այդ հարցին հետեւյալն է. վարցական կողմը աջակցել է Ուկրաինային մարդասիրական եւ քաղաքական տեսանկյունից: Դա այն է, որը մենք կարող ենք անել: Վրաստանի ներգրավումը ռազմական թեմային շատ վտանգավոր է, հետեւաբար բոլոր մնացած նախաձեռնությունները, որոնք իրականացվում են այդ ուղղությամբ, անհատների նախաձեռնություն է»,-հայտարարել է Մարգվելաշվիլին «Իմեդի» հեռուստաընկերության եթերում:
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին դեկտեմբերի 26-ի մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Վրաստանը պատրաստ է Ուկրաինային ցանկացած մարդասիրական, բայց ոչ ռազմական օգնություն ցուցաբերել: «Այն, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում, Ուկրաինայի գործն է: Վրաստանի գործն այն է, ինչ տեղի է ունենում Վրաստանում»,-հայտարարել է Ղարիբաշվիլին:
«Մենք պատրաստ ենք օգնել Ուկրաինային, բայց խոսքը մարդասիրական օգնության մասին է: Ոչ մի ռազմական օգնության մասին խոսք չկա»,-ընդգծել է նա:
Ղարիբաշվիլին դավաճանություն է համարում, երբ զինվորականներին համոզում են ոչ պաշտոնապես մասնակցել երկրի սահմաններից դուրս տեղի ունեցող ռազմական գործողություններին: Նման «սադրիչ» կոչերում նա մեղադրել է Վրաստանի նախկին իշխանություններին՝ Միխայիլ Սահակաշվիլիի գլխավորությամբ:
Հիշեցնենք, որ Վրաստանի ՊՆ-ն ավելի վաղ հայտարարել էր, ր Ուկրաինայում զոհվել է վրացի կամավոր 32-ամյա Ալեքսանդր Գրիգոլաշվիլին:
Վրաստանի ՊՆ-ն Սահակաշվիլիին մեղադրել է Ուկրաինայում վրացի կամավորի մահվան մեջ



























