Ուկրաինայի ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսանդր Տուրչինովը հայտարարել է Եվրոպայում ամենաուժեղ բանակներից մեկը ստեղծելու անհրաժեշտության մասին:
«Մեզ անհրաժեշտ է ստեղծել առնվազն Եվրոպայում ամենաուժեղ բանակներից մեկը»,-Տուրչինովի խոսքն է մեջբերել Ուկրաինայի ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի կայքը:
Նրա կարծիքով՝ երկիրը կարող է պաշտպանել միայն հզոր բանակը, ոչ թե միջազգային բանակցություններն ու պատժամիջոցները:
«Այսօր Ռուսաստանը մեր դեմ պատերազմ է մղում, եւ դա պետք է հստակ հասկանալ»,-ասել է Տուրչինովն ու հավելել, որ ՌԴ-ի հետ բանակցությունները շարունակվում են ռուսական զորքերը Ուկրաինայի տարածքից դուրս բերելու շուրջ, սակայն չարժե հույս դնել միայն դիվանագիտական միջոցների վրա:
«Ուզում եմ ասել, որ երբ միջազգային ձեւաչափն արդյունք չի տալիս, մեզ մնում է միայն մեկ տարբերակ, մենք պետք է ուժեղ բանակ ստեղծենք: Ով ինչ ուզում է ասի, Ռուսաստանը հավի է նստելու միայն ուժի հետ: Մենք այլ տարբերակ չունենք, քան ցուցադրել մեր ուժը»,-հայտարարել է նա 5-րդ ալիքին տված հարցազրույցում:




























