Արգենտինայի նախագահ Քրիստինա Քիրշները տեղափոխվել է Բուենոս Այրեսի հիվանդանոց՝ կոճի վնասվածքով:
Քիրշները վնասվածք է ստացել Սանտա-Կրուս նահանգիիր նստավայրում, որտեղ անցկացնում էր իր արձակուրդը: Նրան պիտի հետազոտեին տեղի կլինիկայում, սակայն այնտեղի տոմոգրաֆն ու ռեզոնատորը չեն աշխատել, ուստի նախագահին տեղափոխել են մայրաքաղաք, հաղորդում է OPI Santa Cruz-ը:
Վերջին ժամանակներս Քիրշները հաճախ է առողջական խնդիրներ ունենում: Նոյեմբերին Արգենտինայի նախագահի մոտ բորբոքվել էր հաստ աղիքը, որի պատճառով նա հրաժարվել էր մասնակցել Ավստրալիայում կայացած G20-ի գագաթաժողովին: Մարտին նա կոտրել էր ոտքը, իսկ մի քանի տարի առաջ հեռացրել էին վահանագեղձի բարորակ ուռուցքը:




























