Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն նոր արտգործնախարար է նշանակել՝ 44-ամյա Դելսի Ռոդրիգեսին, եւ սա պատմության մեջ առաջին դեպքն է, երբ արտգործնախարարությունը կին է ղեկավարելու:

Նրա նախորդ Ռաֆայել Ռամիրեսը նշանակվել է ՄԱԿ-ում Վենեսուելայի մշտական ներկայացուցիչ:

Դելսի Ռոդրիգեսը 2006 թ.՝ դեռեւս Ուգո Չավեսի օրոք, եղել էր նախագահի աշխատակազմի ղեկավարը: Մինչեւ այս տարվա հոկտեմբերը նա եղել է կապի եւ տեղեկատվության նախարարը, հայտնում է  «Կոմսոմոլսկայա պրավդան»:

Ռամիրեսը արտգործնախարարի պաշտոնը զբաղեցնում էր սեպտեմբերի սկզբից, այդ պատճառով էլ նրա հրաժարականը շատերի համար է անսպասելի եղել: