ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ-ավագի առողջական վիճակը լավացել է, հայտարարել է նրա պաշտոնական ներկայացուցիչ Ջիմ Մաքգրատը:
«Բուշն առաջվա պես բարձր տրամադրություն ունի, եւ նրա ֆիզիկական ինքնազգացողությունը լավանում է, սակայն այս երեկո նա կմնա հիվանդանոցում» - ասել է Մաքգրաթը, որի խոսքերն է մեջբերում CBS News հեռուստաալիքը:
ԱՄՆ 41-րդ նախագահ 90-ամյա Ջորջ Հերբերտ Ուոքեր Բուշը դեկտեմբերի 23-ին տեղափոխվել էր Թեքսաս նահանգի Հյուսթոն քաղաքի հիվանդանոցներից մեկը՝ շնչառական խնդիրների պատճառով:
Բուշ-ավագը հիվանդանոց է տեղափոխվել շնչառական խնդիրների պատճառով
Բուշ-ավագը շնչառական հիվանդություն ունի, նա տառապում է նաեւ պարկինսոնիզմի դրսեւորումներից մեկով, որի պատճառով էլ տեղաշարժվում է միայն հաշմանդամի սայլակով:




























