Հարավչինական ծովում՝ Չինաստանի Գուանդուն նահանգի ափի մոտ, փոքր նավ է խորտակվել: Չինական «Սինհուա» գործակալությունը հայտնում է, որ անձնակազմի յոթ անդամներ համարվում են անհետ կորած:
«Հունսյան 538» նավի նավապետը վթարի ազդանշան է ուղարկել եւ հայտնել, որ անձնակազմը պատրաստվում է փրկարարական մակույկներ տեղափոխվել, որից հետո կապն ընդհատվել է:
Մոտակա Չժանցզյան քաղաքից անհետացած նավաստիներին որոնելու է ուղարկվել փրկարարների խումբը: Գործողությանը մասնակցում են մի քանի նավ եւ ավիացիան:
Նավաբեկության վայրում որոնողափրկարարական աշխատանքները բարդանում են փոթորկի պատճառով:



























