Հարավային Կորեայում դադարեցվել են Ուլսան քաղաքի մոտակայքում գտնվող աշխատանքները «Նյու Կորի» ԱԷԿ-ի շինարարական որտեղ դեկտեմբերի 26-ին թունավոր գազի հոսքի պատճառով երեք աշխատող է մահացել:

Երկրի աշխատանքի եւ զբաղվածության հարցերով նախարարությունից հաղորդել են, որ փաստի առթիվ հետաքննություն կիրականացվի, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը: Кorea Hydro and Nuclear Power պետական ընկերություն-օպերատորի վարկածով՝ աշխատողների մահվան պատճառը կարող է լինել ստորգետնյա խողովակից ազոտի արտահոսքի արդյունքում:

99 տոկոսով պատրաստ 1,4 հազար ՄՎտ հզորությամբ  «Նյու Կորի 3» ռեակտորը շահագործման պետք է հանձնվեր հաջորդ տարվա հունիսին: «Նյու Կորի 4» ռեակտորը, որտեղ իրականացված աշխատանքների ծավալը կազմում է 98%, կգործարկվի 2016թ.:  

Արտակարգ պատահարը տեղի է ունեցել Korea Hydro and Nuclear Power համակարգչային ցանցի վրա հակերային գրոհից մի քանի օր անց: Անցած շաբաթ Twitter-ում անհայտ հակերները հրապարակել էին ԱԷԿ-ից ստացված փաստաթղթերի մի մասը եւ հայտարարել, որ կշարունակեն գրոհները, եթե մինչեւ դեկտեմբերի 25-ը երեք կայանները չփակվեն: Սեուլը չի բացառել կիբերհարձակմանը ԿԺԴՀ-ի հակերների ներգրավվածությունը: