Ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողները, դեկտեմբերի 26-ին, ժամը 18.50-ին, ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողները Բագրատաշենի սահմանային անցակետից բերման են ենթարկել 48-ամյա Մարինե Ա.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա 2014 թ. նոյեմբերի 8-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 202 հոդվածի /կեղծ փողեր կամ արժեթղթեր պատրաստելը, պահելը կամ իրացնելը/ 1-ին մասի մեղադրանքով: