Հայաստանի ԱԻՆ-ում, դեկտեմբերի 27-ին, ժամը 11.18-ին ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Մարմաշենի խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մարմաշենի խճուղում` ռուսական թիվ 8 զինվորական թաղամասի դիմաց, բախվել են «Մերսեդես» մակնիշի 30 ՕՍ 414 համարանիշի (վարորդ Հ. Մ.) եւ առանց համարանիշի մոտոցիկլետը, ինչի հետեւանքով մոտոցիկլետի վարորդը (21-ամյա Ա. Ս.)  եւ ուղեւոր Ս. Վ.-ն տեղափոխվել են Գյումրի քաղաքի ԲԿ: