Երեւանի Աճառյան փողոցի թիվ 3 շինության դիմաց, դեկտեմբերի 26-ին, ժամը 14.15-ին, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 16-ամյա աղջկան:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ աղջիկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: