Երեւանի Շիրազի եւ Մազմանյան փողոցների խաչմերուկում, դեկտեմբերի 26-ին, ժամը 13.50-ին, իրար են բախվել «Սուզուկի» եւ «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենաները:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարորդները եւ «ՈւԱԶ»-ի 2 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:


























