Մեղրի-Երեւան ճանապարհի 203-րդ կմ-ին, դեկտեմբերի 26-ին, ժամը 21.30-ի սահմաններում, «Մերսեդես-Բենց C 180» մակնիշի ավտոմեքենա է կողաշրջվել ձորակը:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: