Դեկտեմբերի 26-ին, ժամը 05.00-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երեւանի Կուրղինյան փողոցի թիվ 5 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 55-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է վրաերթը կատարած անձի ինքնությունը, ավտոմեքենան` «Ֆորդ Տրանզիտ»:
Վարորդը բացատրական աշխատանքների շնորհիվ կամավոր ներկայացել է բաժին:
Կատարվում է քննություն:


























