ԱՄՆ դոլարի փոխարժեքը այսօր՝ դեկտեմբերի 27-ին, կազմել է 465.09 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 3.51 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 567.13 դրամ (աճել է 4.28 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 723.49 դրամ (աճել է 5.46 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.85 դրամ (աճել է 0.07 դրամով):

Թանկարժեք մետաղների գները սահմանվել են՝ արծաթը՝ 235.81 դրամ, ոսկին՝ 17,580.98 դրամ, պլատինը՝ 17,689.39 դրամ:

Դեկտեմբերի 27-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 400,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 470 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 470 դրամ: