Տնտեսական եւ գործարար հետազոտությունների բրիտանական կենտրոնը (Centre for Economics and Business Research, CEBR) հրապարակել է աշխարհի խոշորագույն տնտեսությունների վարկանիշը եւ մինչեւ 2030թ. դրանց զարգացման կանխատեսումները:
Չափորոշիչների թվում խիստ մասնագիտականներից բացի, ներառվել են նաեւ թմրանյութերի եւ մարմնավաճառության բերած եկամուտները։ Կանխատեսվում է, որ 2030-ից հետո միայն բրիտանական տնտեսությունը կարող է գերազանցել գերմանականին՝ ամենաամուր եվրոպական տնտեսությանը։ Դա տեղի կունենա Գերմանիայի բնակչության կրճատման հաշվին։
Սակայն արդեն երեք տարուց Հնդկաստանի տնտեսությունը կգերազանցի բրիտանականին, իսկ 10 տարի անց ախկին բրիտանական գաղութը կզբաղեցնի երրորդ հորիզոնականը:
Տնտեսագետների կանխատեսումներով՝ տասնամյակի ընթացքում տնտեսական հզորությամբ առաջատարը կլինի ԱՄՆ-ն, սակայն 2025թ. աշխարհի առաջին տնտեսություն կճանաչվի չինականը: 2030-ի դրությամբ աշխարհի առաջատար վեց տնտեսությունների պատկերը լինելու է հետեւյալը. Չինաստան, ԱՄՆ, Հնդկաստան, Ճապոնիա, Բրազիլիա, Մեծ Բրիտանիա։ Նավթի գների անկման ու ռուբլու թուլացման պատճառով Ռուսաստանը այս տարի վարկանշում 8-րդ տեղից իջել է 10-րդ-ը:
2014թ. խոշորագույն տնտեսություններ են (փակագծերում նշված է անցած տարվա տեղը).
1. ԱՄՆ (1)
2. Չինաստան (2)
3. Ճապոնիա (3)
4. Գերմանիա (4)
5. Մեծ Բրիտանիա (devil)
6. Ֆրանսիա (5)
7. Բրազիլիա (7)
8. Իտալիա (9)
9. Հնդկաստան (10)
10. Ռուսաստան (music)




























