Քեմբրիջի համալսարանի Քրեագիտության ինստիտուտի հետազոտողներն ուսումնասիրել են, թե ոստիկանների համազգեստների վրա նրանց գործողությունները տեսագրող սարքերի առկայությունն ինչպես է ազդում իրավապահների պահվածքի վրա:

Փորձը մեկ տարի շարունակ անցկացվել է Ռիալտո քաղաքում (Քալիֆորնիա նահանգ): Ոստիկանները պարտավորված են եղել համազգեստի վրա տեսախցիկներ ունենալ, որոնք արձանագրել են նրանց բոլոր գործողությունները: Վիճակագրությունը ցույց է տվել, որ, անցյալ տարվա համեմատ, ոստիկանների կողմից ուժի կիրառման դեպքերի թիվը 59%-ով նվազել է: Ըստ Gazeta.ru-ի, 87%-ով կրճատվել է իրավապահ մարմինների աշխատակիցների դեմ ներկայացված բողոքների թիվը:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման վերջերս հայտարարել է, որ մտադիր է 75 մլն դոլար հատկացնել՝ բոլոր ոստիկաններին տեսագրող սարքերով ապահովելու համար: