Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հանրային խորհրդի անդամներին՝ խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ, որի ժամանակ Հանրային խորհրդի անդամները ներկայացրել են ՀՀ սահմանամերձ համայնքներ, մասնավորապես, Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր, Այգեպար, Կոթի եւ Բարեկամավան կատարած այցի մանրամասները, արձանագրված խնդիրներն ու տեղի բնակիչներին հուզող հարցերը:
Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ սահմանամերձ համայնքները գտնվում են ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում եւ գործադիրը շարունակելու է այդ համայնքների բնակիչներին ուղղված սոցիալական տարբեր ծրագրերի իրականացումը:
Միաժամանակ, վարչապետը հանձնարարել է համապատասխան գերատեսչություններին սեղմ ժամկետներում ներկայացնել հնչեցված խնդիրների լուծման առաջարկություններ:



























