2014 թվականին Արցախի թթենիների այգիներում ամբողջությամբ վերացրել են թթենիներին վնաս հասցնող միջատներին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Անդրանիկ Խաչատրյանը:

«Մենք երկու տարի դրանց դեմ պայքարի պետական ծրագիր էինք իրականացնում եւ ամբողջությամբ վերացրել ենք դրանք ամբողջ հանրապետությունում»,- հայտարարեց նախարարը:

Նշենք, որ չնայած միջատների տարածմանը, 2013 թվականին Արցախում թթի բերքը, հանրապետության ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, աճել է 1.2%-ով եւ կազմել շուրջ 2.800 տոննա: Աճել է նաեւ մեկ հեկտարից ստացվող միջին բերքը՝ 32.1-ից հասնելով 33.6 ցենտների: