2015 թվականից նոր շուկաների շնորհիվ Արցախի մանածագործական ֆաբրիկան կկարողանա բուրդ ձեռք բերել Հայաստանից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց ԼՂՀ գյուղատնտեսության նախարար Անդրանիկ Խաչատրյանը (2015թ. Հայաստանը Եվրասիական տնտեսության միության անդամ է դառնում - խմբ.):
Նա նշեց, որ Արցախի ոչ մեծ մանածագործական ֆաբրիկան՝ «Ֆորեստ» ՍՊԸ-ն, արդեն գործում է եւ բուրդ է գնում ամբողջ հանրապետությունից: Ձեռնարկությունը գործում է Ստեփանակերտում գտնվող նախկին Ղարաբաղյան մետաքսի կոմբինատի տարածքում: Բրդե թելը ֆաբրիկայից գնում են տեքստիլ մի ընկերությունը («Նայտեքս»-ի դուստր ձեռնարկությունը, Հայաստանի Մարալիկի բամբակի գործարանի սեփականատերը), ինչպես նաեւ ձեռագործ գորգագործության մի ձեռնարկություն:
Նշենք, որ ավելի վաղ «Ֆորեստ»-ի ղեկավար Ինարա Պետրոսյանը նշել էր, որ ընկերությունը պատրաստ է բուրդ գնել ոչ միայն Ղարաբաղում, այլեւ Հայաստանի հետ սահմանակից շրջաններից:
Դրա հետ կապված, ԼՂՀ գյուղատնտեսության նախարարը նշեց, որ շատ բան կախված է նոր շուկաներից, որոնք Հայաստանի առջեւ կբացվեն 2015 թվականին:


























