Air Asia ավիաընկերությունը, որին պատկանող Airbus A320-200 ինքնաթիռը անհետացել էր դիսպետչերական ծառայությունների ռադարներից, հայտարարել է որոնողափրկարարական աշխատանքներ սկսելու մասին:
Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը, Սինգապուրի քաղաքացիական ավիացիայի վարչությունը պատրաստակամությունէ հայտնել աջակցել կորած ինքնաթիռի որոնումներին:
Ջակարտայի դիսպետչերական կետը QZ 8501 չվերթի ինքնաթիռի հետ կապը կորցրել է տեղական ժամանակով ժամը 6.17-ին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Ինդոնեզիայի տրանսպորտի նախարարության ներկայացուցչի խոսքով, անձնակազմը կապը կտրվելուց քիչ առաջ այլ ուղերթ են խնդրել:
Ինքնաթիռում գտնվել է 155 ուղեւոր եւ անձնակազմի 7 անդամներ:


























