Շաբաթ առավոտյան ԱՄՆ մայրաքաղաքի ռեստորաններից մեկում սառը զենքի գործադրմամբ կոնֆլիկտ է տեղի ունեցել: Ըստ Reuters գործակալության, արդյունքում 5 մարդ վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
McFadden's ռեստորանը, որտեղ տեղի է ունեցել միջադեպը, հայտնի վայր է Վաշինգտոնում եւ գտնվում է Սպիտակ տնից ոչ շատ հեռու:
Gazeta-ի փոխանցմամբ, 2014 թվականի հունիսին հաղորդվել էր նաեւ Նյու Յորքի մետրոյում զինված հարձակման մասին: Տղամարդը դանակի հարվածներ էր հասցրել երեք ուղեւորի:



























