Մալազիական կորած ինքնաթիռը անհետացումից առաջ կուրսը փոխելու խնդրանքով դիմել էր վատ եղանակային պայմանների պատճառով, հաղորդում է Airline Reporter-ը՝ վկայակոչելով Air Asia ավիաընկերության հաղորդագրությունը:

Նշվում է, որ օդաչուն թույլտվություն է խնդրել ինքնաթիռն ավելի բարձրացնել՝ ամպամածության պատճառով, հաղորդում է Gazeta-ն:

Ընկերությունը չի հաստատել օդանավի անկման փաստը, սակայն տեղական լրատվամիջոցները նշում են, որ ինքնաթիռը կարող է ընկած լինել Բելիտունգ կղզու մոտ:

Airbus A320-200 ինքնաթիռը շահագործվում էր ավելի քան վեց տարի: Ըստ ավիափոխադրողի, այդ ընթացքում որեւէ արտակարգ դեպք օդանավի հետ չի եղել: