Խորվաթիան նախագահ է ընտրում առաջիկա 5 տարիների համար: Ուղիղ ժամը 7-ին (Երեւանի ժամանակով՝ ժամը 9-ին) բացվել են 5350 ընտրական տեղամասերը:

Խորվաթիայի պետական ընտրական հանձնաժողովի տվյալներով, ընտրելու իրավունք ունեն 3 մլն 779 հազար 281 մարդ, այդ թվում 8328-ը երկրում մշտական գրանցում չունեն: Խոսքը Բոսնիայում եւ Հերցեգովինայում ապրող խորվաթների մասին է, որոնք երկքաղաքացիներ են: Խորվաթիայի բնակչության ընդհանուր թիվը կազմում է 4 մլն 253 հազար, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Նախագահի պաշտոնին հավակնում են 4 թեկնածուներ, որոնցից մեկը գործող նախագահ, Խորվաթիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Իվո Յոսիպովիչն է:

Եթե առաջին փուլում ոչ ոք չհավաքի 50 տոկոսից ավելի ձայն, 14 օրից կկայանա երկրորդ փուլը: