Հունական Կերկիրա կղզու մոտ այրվող իտալական Norman Atlantic զբոսանավից տարհանել են մոտ 150 մարդու, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Հունաստանի առափնյա պաշտպանության ծառայությունը:
Հրդեհը զբոսանավի վրա բռնկվել էր վաղ առավոտյան, ավտոկայանման հատվածում: Նավի վրա անձնակազմի 51 անդա եւ 411 ուղեւոր է եղել: Կերկիրայից 44 մղոն հեռավորության վրա լինելով՝ նավը աղետի ազդանշան էր ուղարկել: Norman Atlantic-ը նավարկում է Իտալիայի դրոշի ներքով, Հունաստանի Իգումենիցա նավահանգստից ուղեւորվում էր իտալական Անկոնա: Անձնակազմի անդամներից 22-ն իտալացիներ են, 34-ը հույներ:
Norman Atlantic-ից իջեցվել են փրկարարական նավակները, որոնց մեջ 150 մարդ է եղել: Նրանց տեղափոխել են օգնության ժամանած Spirit of Piraeus զբոսնավի վրա: Դեպքի շրջանում 7 զբոսանավ կա, ուղարկվել են երեք ուղղաթիռներ եւ C-130 ինքնաթիռ:



























