Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն շաբաթ երեկոյան հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ, հաղորդումէ  նախագահի մամուլի ծառայությունը:

Զրույցի ընթացքում Պորոշենկոն եւ Մերկելն ընդգծել են, որ խաղաղ կարգավորման համար բոլոր ոկղմերը պետք է կատարեն մինսկյան պայմանավորվածությունների դրույթները, առաջին հերթին՝ փակեն սահմանները,դ ուրս բերեն զորքերը եւ դուրս գան շփման գծից:

Ուկրաինայի նախագահը հայտնել է 150 ուկրաինացի գերիների ազատման մասին, որոնց այժմ բուժօգնություն է ցուցաբերվում:

Պորոշենկոն նշել է նաեւ, որ իր նախաձեռնությամբ մարդասիրական բեռ է ուղարկվել Դոնբասի բնակիչներին: