Դեկտեմբերի 27-ին, ժամը 14.00-ին, մեղայականով ոստիկանության Արտաշատի բաժին է ներկայացել 18-ամյա Արամայիս Ղ.-ն, որը դեկտեմբերի 23-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 112 հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասի մեղադրանքով:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Արամայիս Ղ.-ն կալանավորված է:




























