Դեկտեմբերի 27-ին, ժամը 15.45-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչություն է ներկայացել 46-ամյա Գրիգոր Մ.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա 2013 թ. հոկտեմբերի 30-ից ՌԴ Չելյաբինսկի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին եւ Երեւան քաղաքի դատախազություն:




























