«Լեւադա-Ցենտր» հարցման արդյունքներով՝ ռուսները տարվա կին են ճանաչել Վալենտինա Մատվիենկոյին (7 %):

Կանանց շրջանում երկրորդ տեղը զբաղեցրել է Ալլա Պուգաչովան: Այդ տարի առաջին անգամ վարկանիշում է հայտնվել նաեւ «Արդարացի օգնություն» հիմնադրամի ղեկավար Ելիզավետա Գլինկան՝ ով լայորեն հայտնի է Դոկտոր Լիզա կեղծանունով, ընդ որում՝ միանգամից 3-րդ հորիզոնականում: 4-րդ տեղում է հայտնվել Կենտրոնական բանկի ղեկավար Էլվիրա Նաբիուլինան: Կանանց հնգյակը եզրափակում է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ով անցած տարի զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը:

Ի դեպ, այս տարի Պուգաչովան եւ Մատվիենկոն  վարկանշում փոխանակվել են տեղերով՝ ամենաազդեցիկ գեղեցիկ սեռի ներկայացուցիչ էր ճանաչվել երգչուհին, իսկ երկրորդ տեղում՝ Դաշնային խորհրդի նախագահը (4%):

«Լեւադա-Ցենտրի» հարցմանը Ռուսաստանի 46  շրջանների 134 բնակավայրերից 1,6 հազար մարդ է մասնակցել: