Ողբերգական միջադեպ է տեղի ունեցել  Պեկինի շինհրապարակում. Փլուզման հետեւանքով զոհվել է առնվազն 10 մարդ, հայտնել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը:

Միջադեպը տեղի է ունեցել տեղի ժամանակով 08:30-ին՝ Ցինխուայի համալսարանի տարածքում: Փլուզման հետեւանքով փլատակների տակ է մնացել առնվազն 10 բանվոր, փոխանցում է ՏԱՍՍ-ը

Ներկայումս փրկարարական աշխատանքները շարունակվում են,  կատարվածի պատճառները ճշտվում են: