ԱՄՆ-ում տղամարդը գողացել է դիակառքը դիակի հետ միասին: Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հանգուցյալի հարազատներին հաջողվել է բռնել տղամարդուն:

Սգո բյուրոյի տնօրենը Լոս-Անջելեսում պատրաստվել է 19-ամյա դեռահասի թաղման արարողությունը: Սակայն վերջինս դիակառքը սահմանված տեղում չի գտել: Քենեթ լիթլ եկեղեցու հովիվը, տեղեկանալով միջադեպի մասին, զանգահարել է հանգուցյալի հարազատներին եւ հաղորդել պատահածի մասին:

Նախքան ոստիկանության ժամանումը հանգուցյալի հարազատներին հաջողվել էր բռնել տղամարդուն: Ոստիկանները կալանավորել են իրավախախտին,սակայն վերջինիս նկատմամբ մեղադրանք առաջադրելուց առաջ բժիշկները կգնահատեն նրա հոգեկան առողջությունը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Նոյեմբերին նման միջադեպ է տեղի է ունեցել Ավստրալիայում: Տղամարդը խառնվել է թաղման արարողության թափորին եւ գողացել դիակառքը ննջեցյալի հետ միասին: Մահացածի եղբայրը հետապնդել է նրան։ Արդյունքում՝ դիակառքը մտել է փակուղի, իսկ հետդարձի ճանապարհին եղել է մահացածի եղբոր ավտոմեքենան: Ինչպես ավելի ուշ բացահայտվել էր, տղամարդը հոգեկան հիվանդ է: Հետագայում պարզվել է, որ վերջինս հարեւանությամբ գտնվող հաշմանդամների տան հիվանդն է եւ տառապում է  մտագարությամբ: