Իսպանիայի կառավարությունը երկրի թագավորի քրոջը կոչ է անում հրաժարվել է գահաժառանգության իրավունքից: Այդ մասին հաղորդել է խորհրդարանի նախագահ Ռաֆայել Էրնանդոն:
Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռահոյը մեկ շաբաթ առաջ հայտարարել էր, որ համոզված է արքայադստեր անմեղության մեջ, սակայն դեկտեմբերի 26-ին հայտարարել էր, որ չի կարող «ներգրավված լինել այս գործում»: Դրանից մեկ օր առաջ իսպանիայի արքա Ֆիլիպը՝ արքայադուստր Քրիստինայի եղբայրը, հայտարարել էր, որ «հասարակական կերպարները չպետք է հարստանան՝ օգտագործելով իրենց կարգավիճակը», գրում է The Guardian անգլիական պարբերականը:
Դատավոր Խոսե Կաստրոն ոչ բավարար է համարել «Մաքուր ձեռքեր» հակակոռուպցիոն հասարակական կազմակերպության կողմից արքայադստերն առաջաջադրված մեղադրանքները: Կազմակերպությունը 49-ամյա Քրիստինայի համար 8 տարվա ազատազրկում եւ մոտ 2 մլն եվրո տուգանք է պահանջել:
Արքայադստեր եւ նրա ամուսնուԻնյկակի Ուրդանգարինի նկատմամբ հետաքննությունը սկսվել էր դեռ երեք տարի առաջ: Քննիչների ուշադրության կենտրոնում է հայտնվել Ինյակի Ուրդանգարինի Noos Institute բարեգործական կազմակերպությունը:
Ենթադրվում է, որ Ուրդանգարինն օգտագործել է ազդեցիկ մարդկանց հետ իր կապերը՝ խոշոր միջոցառումների համար շահավետ պայմանագրեր կնքելու նպատակով: Ընդ որում՝ նա ուռճացրել է նախագծերի արժեքը՝ ստացված շահույթը օֆշորային բանկային հաշիվներին փոխանցելով:




























