Հիվանդանոցից դեկտեմբերի 27-ին, ժամը 16.50-ին, ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ թիակի շրջանում կտրած-ծակած վերքերով իրենց մոտ բուժօգնության է դիմել 36-ամյա Արման Հ.-ն եւ հայտնել, որ 4-րդ միկրոշրջանում իրեն դանակահարել են:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ նա նույն օրը, ժամը 16.00-ի սահմաններում, Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանի թիվ 57 շենքի մոտ, բարձրաձայն հայհոյելու համար, դիտողություն է արել 41-ամյա Նժդեհ Դ.-ին, որը գրպանից հանել է դանակը եւ հարվածել:
Ժամը 17.30-ին Նժդեհ Դ.-ն բերման է ենթարկվել բաժին:
Տուժողին տրվել է դատաբժշկական փորձաքննության որոշում:
Կատարվում է հետաքննություն:




























