Երեւանի Սասունցի Դավթի եւ Բելինսկու փողոցների խաչմերուկում, դեկտեմբերի 27-ին, ժամը 23.20-ին, իրար են բախվել «Մինի» եւ «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաները:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով առաջին ավտոմեքենայի վարորդը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























