2015-ին ուկրաինական ճգնաժամի հաղթահարումը լրիվ իրատեսական է: Այս մասին «Ինտերֆաքսին» տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ հավելելով, որ դա հնարավոր է միայն այն դեպքում, եթե Կիեւը եւ այդ երկրի հարավ-արեւելքը մմիմյանց հետ պայմանավորվեն առանց դրսի ազդեցության:
«Ինչ վերաբերում ներքաղաքական ճգնաժամին, ապա դրա կարգավորումը ոչ միայն հնարավոր է, այլեւ լրիվ իրատեսական»,-ասել է նա: Լավրովի խոսքով՝ «Ուկրաինայի պատմության մեջ ներկա ողբերգական փուլը պետք է հաղթահարվի ազգային համաձայնության վերականգնման, փոխզիջումների ապահովման, շահերի հավասարակշռման եւ այդ երկրի բոլոր տարածաշրջանների միջեւ իրական իրավահավասար հարաբերությունների հիմքի վրա»:
«Պետք է հիշել, որ ճգնաժամը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ իրենք՝ ուկրաինացիները, առանց Բրյուսելի կամ Վաշինգթոնի հուշարարների, չեն պայմանավորվել իրենք իրար մեջ»,-ասել է Ռուսաստանի ԱԳ նախարարը:
Լավրովն ընդգծել է, որ ներուկրաինական ճգնաժամի երկու կողմերն էլ պետք է պայմանավորվեն այն մասին, թե «ինչ է իրենից ներկայացնում ուկրաինական պետությունը, ինչպես են պաշտպանելու մարդկանց եւ ազգային փոքրամասնությունների իրանունքները, ինչպիսին է լինելու ռուսաց լեզվի եւ այլ լեզուների երաշխավորված կարգավիճակը, ինչպես է կազմակերպվելու յուրաքանչյուր տարածաշրջանի կյանքը»:




























