Ղրղզստանի Օշ օդանավակայանից ավելի քան 5 մլն դոլար հափշտակած կողոպտիչները ազատ են արձակել գործողության ընթացքում առեւանգած պատանդին: Պատանդը ապրանքների փոխադրումով զբաղվող «Ասման տուր» ընկերության տնօրենն է:
«Lenta.ru»-ի փոխանցմամբ՝ տուժածը վեճի է բռնվել առեւանգիչների հետ, ինչի արդյունքում վերջիններս նրան ծեծել են, իսկ հետո թաքնվել՝ թողնելով պատանդին:
Հիշեցնենք, որ Ղրղզստանի Օշ քաղաքի օդանավակայանում անհայտ զինված անձինք, զինվորական դաշտային համազգեստով եւ դիմակներով, կողոպտել են Օշ-Ուրումչի չվերթի ուղեւորներին: Այս մասին հաղորդում է Ղրղզստանի ՆԳՆ Օշ քաղաքի եւ Օշի մարզի ոստիկանության վարչության մամուլի ծառայությունը:
Միջադեպը տեղի է ունեցել օդանավակայանի VIP սրահում:
Հինգ անհայտ անձինք, հատուկջոկատայինների համազգեստով, ինքնաձիգներով զինված, ներխուժել են սրահ, սկսել են գոռալ, որ հատուկ գործողություն է իրականացվում եւ հրամայել են մարդկանց պառկել գետնին: Դրանից հետո հարձակվողները վերցրել են ուղեւորներին մեծ մասի պայուսակները, որոնք, նախնական տվյալներով, գտնվել են խոշոր գումարներ:



























