Նորմանդական ձեւաչափով բանակցությունները, որոնք նախատեսված են հունվարի 15-ին, Աստանայում, տեղի կունենան բարձր մակարդակով: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 29-ին, մամուլի ասուլիսում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն:

«Նախնական պայմանավորվածություն կա բարձր մակարդակի հանդիպում ունենալ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ: Առավել հավանական է, որ դա կլինի հունվարի 15-ին»,-ասել է Պորոշենկոն:

Նա նշել է, որ մասնակից երկրների ԱԳ նախարարները պետք է ձեւավորեն հանդիպումների օրակարգը, ինչպես նաեւ որոշումների նախագծերը: