«Բլից- տոնականի» հարցերին այս անգամ պատասխանել է Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը:

Տարվա իրադարձությունը

ԵՏՄ անդամակցության հստակ կողմնորոշումը:

Տարվա բարեխիղճն ու անբարեխիղճը

Երկու դեպքում էլ սպառողն է:

Տարվա սկանդալը

Տարեվերջյան դոլար-դրամի հարաբերակցության հետ կապված իրավիճակն ու դրան զուգահեռ մի շարք ապրանքների գնաճը:

Տարվա ընդդիմադիրը

Ամերիկյան դոլարը:

Տարվա ապրանքը

Իհարկե «Արմֆոնը»:

Տարվա գինը

Յուրաքանյուրի համար այն չափվում է ունեցած կորուստներով ու ձեռքբերումներով:

Տարվա ամենամեծ ծախսը

Դրամի արժեզրկումը ամենամեծ ծախսն առաջացրեց յուրաքանչյուրիս համար:

Տարվա հարցը

Ըստ հասարակության արձագանքի՝ ԵՏՄ թե ԵՄ:

Տարվա կոստյումը

Մեր սահմանապահ զինվորի համազգեստն է:

Տարվա Ձյունանուշը

Իմ աղջիկն է, ու նրա օրինակով բոլոր բոլոր այն գեղեցիկ հայուհիները, որոնք մեր ապագա մայրերն են:

Ինգա Մարտինյան