Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ռազմական դրություն կհայտարարի, եթե շարունակվի լայնամասշտաբ ռազմական ագրեսիան, գրում է «Կորեսպոնդենտը»:

 «Եթե խաղաղ գործընթացին վերջ տրվի, եւ շարունակվի լայնամասշտաբ ռազմական ագրեսիան, ապա ես խոսք եմ տալիս, որ անհապաղ ռազմական դրություն կհաստատվի», - ասել է Պորոշենկոն: Նրա խոսքով՝ այս համատեքստում ուկրաինական բանակի մարտունակության վերականգնումը առաջնահերթություն է:

Պորոշենկոն ընդգծել է. «Ռազմական դրությունը կսահմանվի իմ հրամանով, շփման գծում առաջին հարձակողական գործողությունները տեղի ունենալուն պես Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի որոշումը կփոխանցվի Գերագույն Ռադա: Ոչ ոք ոչ մի վայրկյան դրանում թող կասկած չպետք է ունենա»