Ռուսաստանում օղու գինը կարող է ընկնել: Այդ մասին հայտնում է «Ռոսիսյկայա գազետան»՝ վկայակոչելով «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ին:
Գործակալության փոխանցմամբ՝ արդեն պատրաստ է ավելի քան 28 աստիճան թնդությամբ ալկոհոլը նոր նվազագույն գնով սահմանելու գերատեսչության հրամանը: Այն ուժի մեջ կմտնի 2015թ. փետրվարի 1-ին:
Այդ փաստաթղթերի համաձայն, օղու շշի (0,5 լիտր) նվազագույն գինը ներկայիս 220 ռուբլու փոխարեն կհաստատագրվի 185 ռուբլու մակարդակում:
Փաստաթուղթը ուժի մեջ կմտնի 2015թ. փետրվարի 1-ին:
2014թ. օղու նվազագույն մանրածախ գինը երկու անգամ բարձրացել էր. մարտի 10-ից՝ մինչեւ 199 ռուբլի, օգոստոսի 1-ից՝ մինչեւ 220 ռուբլի:



























