Իտալական Norman Atlantic նավի ողբերգության զոհերի թիվը հասել է 7-ի, փրկարարները հայտնաբերել են եւս 2 զոհվածի մարմինները, հաղորդում է Իտալիայի առափնյա անվտանգության ծառայությունը:
«Հայտնաբերվել է եւս երկու մարդու մարմին, ընդհանուր առմամբ, զոհերի թիվը հասել է 7-ի»,-ասված է Իտալիայի առափնյա անվտանգության ծառայության Twitter-ի պաշտոնական էջում տեղադրված հաղորդագրությունում:
Ծառայությունը նաեւ հայտնել է, որ նավի ուղեւորներից 38-ի ճակատագիրը հայտնի չէ, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Հիշեցնենք, որ Հունաստանի Իգումենիցա նավահանգստից իտալական Անկոնա ուղեւորվող նավի բեռնատար մասում հրդեհ էր բռնկվել դեկտեմբերի 28-ի վաղ առավոտյան:
Հրդեհի պահին նավի վրա եղել է 470 ուղեւոր եւ անձնակազմի անդամ:



























