2015 թվականին Լեռնային Ղարաբաղի պատվիրակությունը մասնակցելու է Մոսկվայում կայանալիք «Պրոդէքսպո» ցուցահանդեսին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Անդրանիկ Խաչատրյանը:

Նա նաեւ հավելեց, որ հանրապետության պարենամթերք արտադրողներն ու գինեգործներն արդեն տաղավարներ են պատվիրել Մոսկվայում: Ցուցահանդեսին մասնակցությունը նախարարը շատ կարեւոր է համարում:

«Եվրասիական ինտեգրումը միանշանակ Արցախի համար մեծ հնարավորություններ է բացում: Այն խոշոր շուկա է, եւ մենք պետք է հստակեցնենք մեր գործողությունները, որպեսզի լավագույնս ներկայանանք: Դա նշանակում է, որ մեր արտադրողները հանրապետության ֆերմերների բերքի ավելի շատ պահանջարկ կունենան»,- հավելեց Խաչատրյանը: