Carrefour-ի հայտնվելը հայաստանյան շուկայում գների նվազման կհանգեցնի:  NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց  «Նատֆուդ» մսամթերքի կոմբինատի սեփականատեր, փակված «Star» սուպերմարկետների ցանցի 71,7%-ի նախկին բաժնետեր Հենրիխ Զաքարյանցը:

Ըստ նրա՝  սուպերմարկետների ցանցերի միջեւ մրցակցությունը  ինտենսիվության առումով նույնն է: «Հնարավոր է` Carrefour-ի հայտնվելով այն ավելի սաստկանա: Հուսով ենք: Ապրանքների գները պետք է նվազեն, քանի որ նրանք ապրանքներն անձամբ են ներմուծելու, ինչպես արել են Վրաստանում, եւ արդյունքն ակնհայտ է», - հավելել է Զախարյանցը: Ըստ նրա՝ նոր խնդիրներ պետք է լուծեն նաեւ արտադրողները: 

«Բնականաբար, նրանք պետք է հասնեն շահավետ պայմանների ոչ միայն արտասահմանյան, այլեւ հայկական մատակարարողներից: Սակայն շուկայական հարաբերություններում սա սովորական իրավիճակ է, զարմանալու բան չկա», - ասաց նա: