Անցած շաբաթվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման շուրջ 200 դեպք:
Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ անցած գիշեր եւ այսօր ցերեկը հրադադարի խախտման դեպքեր են գրանցվել շփման գոտու հարավ-արեւելյան, արեւելյան եւ հյուսիս-արեւելյան ուղղություններում:
«Հուլիսի 5-ից 10-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդի կողմից առաջնային գծում ձեռնարկած բոլոր գործողությունները ղարաբաղյան դիրքապահների կողմից ստացել են համարժեք պատասխան»,- ասված է ԼՂ ՊԲ տարածած հաղորդագրության մեջ:




























