Ամերիկացիներն ամենից շատ հարգում են ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային եւ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնին: Այսպիսին են Gallup-ի հանրային կարծիքի հարցման արդյունքները:
Պատասխանողներին խնդրել են նշել մեր օրերին կին գործչի, որի մասին լսել, կարդացել են եւ որով հիացել են: 12%-ը հիշատակել է Հիլարի Քլինթոնին: Երկրորդ տեղում հայտնի հաղորդավարուհի Օփրա Ուինֆրին է (8%), երրորդում՝ պակիստանցի իրավապաշտպանուհի Մալալա Յուսուֆզայը (5%):
Ժամանակակից կանանց տասնյակում հայտնվել են նաեւ ԱՄՆ նախկին պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսը, ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման, դերասանուհի Անջելինա Ջոլին, Ալյասկայի նախկին նահանգապետ Սառա Փեյլինը, Քեմբրիջի դքսուհի Քեթրին Միդլթոնը, ԱՄՆ սենատոր Էլիզաբեթ Ուորենը եւ Ջորջ Բուշ կրտսերի կինը՝ Լորա Բուշը:
Ինչ վերաբերում է տղամարդկանց, ամերիկացիներն ամենաշատը հիանում են Բարաք Օբամայով՝ 19%: Նրանհաջորդում են Հռոմի պապ Ֆրանցիսկոսը (6%) եւ ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը (3%), փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
Ցուցակում են հայտնվել նաեւ հոգեւոր գործիչ Բիլի Գրեմը (2%) եւ Ջորջ Բուշ կրտսերը (2%). 1% -ական ձայն են ստացել նյարդավիրաբույժ Բեն Կարսոնը, բրիտանացի ֆիզիկոս, տեսաբան Սթիվեն Հոքինգը, Microsoft-ի ղեկավար Բիլ Գեյթսը, ամերիկացի լրագրող Բիլ Օ'Ռեյլին, Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:




























