Դեկտեմբերի 29-ին, ժամը 19.00-ին, ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողները Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերել եւ բերման են ենթարկել 1974 թ. ծնված Արման Հ.-ին, որը 2010 թ. դեկտեմբերի 2-ից Լեհաստանի Հանրապետության Ինտերպոլի կողմից հետախուզվում էր մարմնական վնասվածք պատճառելու մեղադրանքով:

Խափանման միջոցը` կալանք:

Հետախուզվողի հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին: