Երկարաժամկետ հեռանկարում ավազակային ասպատակություններին մասնակցությունը նպատաստում է տղամարդկանց վերարտադրողական հաջողությանը՝ նրանք ավելի շատ կանայք եւ երեխաներ են ունենում: Նման եզրահանգման են եկել ամերիկյան հնագետները:
Այդ մասին են վկայում նյանգատոմ ցեղի անասնապահների շրջանում անցկացված հետազոտությունը, ովքեր առավելապես բնակեցված են Եթովպիայում եւ Հարավային Սուդանում: Նյանգատոմները մոլորակի քիչ ժողովուրդներից են, որոնց շրջանում ռազմական հակամարտությունները դեռեւս զերծ են պետության, կրոնական, առեւտրային շահերց, հաղորդում է «Lenta.ru»-ն:
Պարզվում է, որ պատանեկության տարիներին ասպատակություններին ակտիվորեն մասնակցած տարեց անասնապահները իրականում շատ ավելի կանայք եւ երեխաներ են ունեցել: Պատճառը փառքի կամ բարձր սոցիալական կարգավիճակը չէ: Մարտիկները, իրենց հարազատներին փոխանցելով կողոպտած անասունը, ընդլայնել են կենդանիների նկատմամբ իրենց իրավունքը. Ծերերի մահվան դեպքում նրանք ավելի շատ անասուն են ժառանգել, քան նրանց «խաղաղ» ցեղակիցները: Բացի այդ, ասպատակությունների մասնակիցների հայրերն ու պապերը ավելի շատ կանանց են կնության վերցրել եւ ավելի շատ երեխաներ են ունեցել, այդ թվում՝ նաեւ աղջիկներ, որոնց համար փրկագին են վճարել, ինչը եւս ընդլայնել է ընտանիքի ընդհանուր ֆոնդը:




























